Այսօր կկայանա ԱԺ նախագահի ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին կմեկնարկի Ազգային ժողովի այս տարվա վերջին քառօրյայի երկրորդ օրվա նիստը, որի ընթացքում նախատեսվում է կազմակերպել Ազգային ժողովի նախագահի ընտրությունները։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ԱԺ փոխնախագահ, Աժ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի թեկնածությունը, իսկ ԱԺ “”Ժառանգություն”” խմբակցությունը՝ իր կուսակից Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը։Ազգային ժողովի փոխնախագահի ընտրությունը կկազմակերպվի արտահերթ նիստով, որը կկայանա այսօր երեկոյան։ Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՀՀԿ–ն առաջադրել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ “”ՀՀԿ”” խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։  




Լրահոս