2020 թվականից լարված հայ-ռուսական հարաբերությունների սառույցը կարծես թե հալչում է, երկու երկրները վերջին ամիսներին պատվիրակություններ են ուղարկում, հանդիպումներ և քննարկումներ անցկացնում։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այս արտահայտությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո։
Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և վրա։
Երկար բանավերճերից, հայ-ռուսական լարված և որոշ ժամանակ ընդհատված հարաբերություններից հետո ռուսական պատվիրակությունը մեկ ամսվա ընթացքում 2 պաշտոնյա ուղարկեց Հայաստան՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Այսօր Մատվիենկոյին արևմտամետները դիմավորեցին և ճանապարհեցին այպես, ինչպես Լավրովին, «Ֆաշիստներ», «Пошла вон из Армении»,«Предатели», «торговцы» վանկարկումներով։
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային՝ շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:
Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:
Մատվիենկոն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա։
Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը ասաց, որ Փաշինյանը իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պուտինի հետ կառուցողական հարաբերություններ ունեն:
«Այսօր Հայաստանի վարչապետի հետ երկար, դեմ առ դեմ հանդիպում ունեցանք։ Շատ բովանդակալից, կառուցողական և բարեկամական զրույց էր»,- ասել է Մատվիենկոն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























