«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ակտիվ պայքար էր գնում վարչապետի պաշտոնի համար տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ակնհայտ դարձավ մինչեւ նոր վարչապետի նշանակումը։ Այդ ակտիվ մասնակիցներից էին նաեւ ՕԵԿ-ականները, եւ հայտնի է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Սակայն եղավ այն, ինչ արդեն եղավ, եւ ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ն այս օրերին կիսանեղացածություն է դրսեւորում եւ թաքուն պահում որոշումները՝ կմնա՞ կոալիցիայում, թե՞ ոչ։ Ինչեւէ, ըստ որոշ լուրերի՝ Արթուր Բաղդասարյանը կարծես իրերն է հավաքում աշխատասենյակից»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: