Վաճառքի են հանված Հայաստանի կարևոր պաշտոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կողուպուտը երկրում շարունակվելու է: Դա ասաց մեզ իշխող վարչակարգը»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսի խոսքով` Հայոց ցեղասպանությունից հետո մենք ապրում ենք երկրորդ ողբերգությունը. բոլոր տեղերից մեզ վտարում են թե´ մեր հայրենիքից, թե´ մեր հայրենիքին կից տարածքներից:

«Հայերը բզկտցած են, հեռանում են` իրենց մեջ տանելով դառնություն: Սփյուռքում հայրենազրկությունը տեղի է ունենում հոգու մեջ, չեն ուզում կապ ունենալ մի երկրի` իրենց հայրենիքի հետ, որտեղ իշխում է  խայտառակ իշխանություն»,- ասաց Մանուչարյանը:

Ըստ քաղաքական գործչի` Սերժ Սարգսյանի վերջին հայտարությունը, թե ցանկություն չունի նորից լինելու ՀՀ նախագահ և վարչապետ, խարդավանքների դաշտից է. «Ղարաբաղյան կլանն ուներ նաև վարչապետերի այլ թեկնածուներ, որոնց հետ կապված ևս եղել են զրույցներ, և ինձ համար զարմանալի էր այն, որ նշանակվեց վարչապետի պաշտոնում նա, ով  այսօր կա:

Ցավալի է, բայց վաճառքի են հանված Հայաստանի կարևոր պաշտոնները»:

Սոնա Դավթյան




Լրահոս