Armenian text to speach

Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբ Գերմանիայում. 20 հազար մարդ կտարհանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանական Օսնաբրյուկ քաղաքի 20 հազար բնակիչներ ստիպված կլինեն լքել իրենց տները Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբի վնասազերծման պատճառով:

Այս մասին հաղորդվել է քաղաքի պաշտոնական կայքում հունիսի 30-ին:

«Լոկֆիրտել թաղամասում այսօր՝ հունիսի 30-ին, հայտնաբերվել է չպայթած ռումբ, որը պետք է վնասազերծվի վաղը՝ հուլիսի 1-ին: Բոլոր բնակիչները պետք է լքեն տարածքը ոչ ուշ, քան ժամը 15:00-ը: Սա կազդի մոտ 13 հազար տնային տնտեսություններում բնակվող շուրջ 20 հազար մարդու վրա», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արկը հայտնաբերվել է շինարարական վերահսկողության ընթացքում: Տարհանման գոտում գտնվում են երկու հիվանդանոց, այդ թվում՝ մանկական, գլխավոր երկաթուղային կայարանը և դպրոցները:

Անի Վարդանյան




Լրահոս