Մենք խաչ ենք կրում եւ պիտի ձգտենք դեպի արդարություն, իսկ մեր ժեղովուրդն ասում է այս կուսակցությունը փող ունի, ուժ ունի…..ինչի փողով, ուժով է ամեն ի՞նչ որոշվում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կարապետյանը:Վերջինս դժգոհեց նաեւ, որ ժողովուրդը չի կանգնում նրա կողքին, ով արդար է, ով տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել իր այդպիսին լինելը, սակայն դա չի գնահատվում: Նա կարծում է, որ ընդհանրապես կյանքում եւ բիզնեսում կարեւոր է, որ պայմանները չփոխվեն, սակայն ամեն նախագահ իր հետ իր նոր մարդկանց է բերում: Անդրադարձ կատարվեց նաեւ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությանը: Կարապետյանը կարծում է, որ ԲՀԿ-ին համագործակցություն առաջարկելով, ՀԱԿ-ը ցույց է տալիս, որ ինքն էլ է պատկանում իշխանական թեւին:
Տիգրան Կարապետյան. ՀԱԿ-ն էլ է պատկանում իշխանական թեվին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ