![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/07//14848.jpg)
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հրապարակել է 2011 -ի ամենաքննարկված թեմաների վարկանիշային աղյուսակը: Այսպես՝ տարվա ամենաքննարկված թեման դարձել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահը: Ցուցակում են հայտնվել նաև Ճապոնիայի երկրաշարժը եւ Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում տարվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունը: Սոցցանցի օգտատերտերն անտարբեր չեն եղել նաեւ քաղաքական գործընթացների նկատմամբ: Այսպես՝ ամենաքննարկվող թեմաներից են եղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ նրանց օգտին քվեարկելու կոչերը:Facebook-ի ակտիվիստները 2011 թ. քննարկել են նաև Ուսամա բեն Լադենի չեզոքացումը, Էմի Ուայանհաուսի մահը, երկամյա դստեր սպանության մեջ մեղադրվող Քեյսի Էնտոնիի գործը, ինչպես նաեւ Call of Duty: Modern Warfare 3 խաղը եւ այլ թեմաներ: