Սպասվում է կարճատև ամպրոպ և անձրև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ին, 19-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 18-ին, 21-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 18-ին նույնքան կնվազի:

Երևանում՝
Ապրիլի 17-ի, 19-20-ին անձրևի հավանականությունը փոքր է: 18-ին, 21-ին  գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի` ժամանակ քամու ուժգնացում`  15-20 մ/վրկ:
Երևանի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան       26.70C  (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան           -1.50C  (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան        13.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն




Լրահոս