Armenian text to speach

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 28-ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 26-ի գիշերը և 27-ի օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հունիսի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։




Լրահոս