Armenian text to speach

Մակրոնը վաճառել է իրենց ընտանեկան վիլլան Ֆրանսիայում՝ 3,6 միլիոն եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, վաճառել են իրենց ընտանեկան վիլլան Ֆրանսիայի հյուսիսում գտնվող հանգստյան Լե-Տուքե-Պարի-Պլաժ քաղաքում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Canard Enchaine պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Բրիջիտ Մակրոնը ստորագրել է վաճառքի պայմանագիրը Փարիզի նոտարի գրասենյակում։ Գործարքի գումարը կազմել է 3,6 միլիոն եվրո։

Վիլլայի գնորդը Oxial կոչվող կառուցապատման (դեվելոպմենտ) ընկերությունն է։ Ըստ Voix du Nord պարբերականի՝ նոր սեփականատերը նախատեսում է շինությունը վերափոխել պրեմիում դասի առևտրային կենտրոնի, իսկ ընտրությունը պայմանավորված է եղել վիլլայի գտնվելու վայրով՝ հանգստյան քաղաքի այսպես կոչված «ոսկե եռանկյունու» շրջանում։

Վաճառված տունը Բրիջիտ Մակրոնին անցել էր ժառանգաբար։ Սակայն, ըստ Le Figaro-ի՝ Մակրոնները չեն լքելու Լե-Տուքե-Պարի-Պլաժը։ Եվս մեկ շինություն՝ ծովի տեսարանով, գտնվում է SCI Bremselati կառավարման ընկերության սեփականության ներքո։ Ընկերության ղեկավարների թվում են նշվում Էմանուել և Բրիջիտ Մակրոնները, ինչպես նաև Բրիջիտի երեք երեխաները։

Նշանակալի է, որ SCI Bremselati անվանումը կազմված է ընտանիքի անդամների անունների սկզբնատառերից՝ Բրիջիտ, Էմմանուել, Սեբաստյան, Լորանս և Տիֆեն։

Թեև Մակրոնների ընտանիքը պնդում է, որ նոր տունը գտնվում է ավելի հանգիստ և մեկուսացած վայրում՝ հեռու հանրային ուշադրությունից, ըստ տեղական անշարժ գույքի գործակալությունների՝ նոր վիլլան իրականում տեղակայված է քաղաքի ամենամեծ առևտրային փողոցի կենտրոնում իսկ դիմացը՝ անմիջապես լողափն է։

Անի Վարդանյան




Լրահոս