Էրդողանը սոցցանցերին մեղադրում է իր իրավունքների ոտնահարման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով սոցիալական ցանցերին մեղադրում է իր ու իր ընտանիքի իրավունքների ոտնահարման մեջ, տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Հիշեցնենք, որ ոչ այնքան վաղուց, Թվիթերն ու Յութուբն արգելափակվել էին Թուրքիայում: Որպես պատճառաբանություն, կապի և հեռահաղորդակցության վարչությունը նշում էր մի շարք մարզային դատարանների որոշումներ, որոնք բավարարել էին Թվիթերը արգելափակելու հայցերը:

Էրդողանը  մասնավորապես մեղադրում է Թվիթերին, որ վերջինիս ղեկավարությունը չի կատարել դատարանների կայացրած որոշումը, և չի հեռացրել իրավունքները խախտող բովանդկությամբ տեղեկատվությունները:

Էրդողանը պահանջում է մոտ 23 հազար դոլարի չափով փոխհատուցում:

Ի դեպ` Youtube-ը դեռ շարունակում է արգելափակված մնալ Թուրքիայում: Պատճառը մարտի 27-ին նշված ցանցում Թուրքիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ձայնագրության հրապարակումն էր, որտեղ վերջիններս քննարկում էին Սիրիայի դեմ ագրեսիայի հնարավոր միջոցներն ու ուղիները:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս