Armenian text to speach

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին:




Լրահոս