Անհայտ կորած զինվորների ծնողները ՊՆ-ից դուրս են եկել դժգոհ, քանի որ չեն ստացել իրենց կոնկրետ հարցերի պատասխանները։ Մեզ հայտնի դարձավ, որ անհայտ կորած զինվորների ծնողները կոնկրետ պատասխան են ցանկացել ստանալ ինչ են անում իրենց երեխաների բերելու հարցում, սակայն, չստանալով կոնկրետ պատասխաններ, դուրս են կել ՊՆ-ից։
Երեկ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները և հարազատները բողոքի ակցիա էին իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով ՊՆ պաշտոնյաներին ընդունել իրենց եւ իրենց երեխաների ճակատագրի մասով կոնկրետ հարցերի պատասխանել։
Ավելի ուշ ծնողներին ընդունել էր ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, սակայն կոնկրետ հարցերի չի կարողացել պատասխանել ու կցկտուր խոսքեր է ասել։
Քնար Մանուկյան





























