Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված թևի անդամի վարած մեքենային, հաղորդում է Janoubia լրատվական կայքը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բինտ Ջբեյլ սահմանային շրջանի Քաֆրա գյուղում։ Շիական մարտիկը մահացել է ստացած վերքերից, ևս 5-ը վիրավորվել են։
Սեպտեմբերի 29-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը Այտարուն քաղաքում սպանել է «Հըզբոլլահ»-ի երկու անդամի, որոնք նախկինում եղել էին հրթիռային և ականանետային ջոկատների հրամանատարներ, և կրակ էին բացել Իսրայելի ուղղությամբ։





























