Armenian text to speach

Զոհվել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, նա դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա եւ հոգեհանգստի, եւ հուղարկավորության արարողությունները՝ժամը 12.00-14.00:

Այս մասին գրել է Հրապարակը։

Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի ողջ աշխատակազմն իր ցավակցությունն է հայտնում տիկին Կյուրեղյանին։




Լրահոս