Այս պահին բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները շարունակում են մնալ«Բավրա», «Բագրատաշեն», «Գոգավան» հայ-վրացական անցակետերում։
ArmLur.am լրատվականին վարորդները հայտնեցին, որ թույլ չեն տալու որևէ ապրանքի ներկրում կամ արտահանում։ Նրանք նաև հայտնեցին, որ երեկ միայն ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարարն է կապի դուրս եկել իրենց հետ, ինչից հետո պետական կառույցներից որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչ իրավիճակում են։ Վարորդները հայտնեցին, որ մինչև երեկոյան ճանապարհը նույն իրավիճակում կպահեն, որից հետո արդեն կքննարկեն ու կհստակեցնեն իրենց հետագա քայլերը։
Հիշեցնենք, բեռնափոխադրում իրականացնող մեքենաների վարորդները մի քանի անգամ ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո, որոշել են իրենց ակցիան շարունակել “Բավրա”, “Բագրատաշեն”, “Գոգավան” հայ-վրացական սահմանային անցակետերում։ Նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հետ՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը սահմանել 180 օր՝ 90 օրվա փոխարեն։
Նանիկ Աղասյան






























