ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր սպասվող Կառավարության նիստում Արդարադատության նախարարա Սրբուհի Գալյանը ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին նախագիծ։
Նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր՝ որպես հիշատակի և խոնարհումի օր բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին:
Կառավարությունից հայտնում են, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական
բյուջեի եկամուտների նվազեցման և ծախսերի ավելացման:
Օրենսդրական այս նախաձեռնությունը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանինն ու պատգամավոր Գեղամ Նազարյանինն են։
Էմմա Միքայելյան





























