Թոխմախի Մհերը Գերմանիայում բուժվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հեռախոսահամարը մշտապես գտնվում է նրա «քարտուղար» վարորդի ձեռքում: Armlur.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀԿ-ական պատգամավորի հետ, պարզելու  համար, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ ինքը գնել է սնանկացման եզրին հայտնված, գործարար Փայլակ Հայրապետյանի Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն: Ի պատասխան  մեր հարցին պատգամավորի վարորդ ներկայացած անձն ասաց.

«Եթե նույնիսկ գնած էլ լինի, հո հանցագործություն չի՞: Ես ընդհամենը շոֆեր մարդ եմ, ինձ ասում են քշի ստե, քշի ընդե, ես խաբար չեմ: Դե հիմա էտ մարդն իրա համարն ինձ ա տվել, գնացել ա Գերմանիա, առողջական խնդիրներ ունի: Եթե ինքը զանգեց ես իրանից կհարցնեմ, կասեմ»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Փայլակ Հայրապետյանը հայտնել էր, որ Մ. Սեդրակյանն առանց իր հետ բանակցելու գնել է վերոնշյալ ՍՊԸ-ն: Հայրապետյանը նշել է նաև, որ ՍՊԸ-ն գնահատվել է 12 մլն դրամ:

Տաթև Հարությունյան




Լրահոս