Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միամտություն կլիներ կարծել, որ իշխանությունը Համբարձումյանի հանդեպ քայլ չէր անի․ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն էր, միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի, այս մասին ասել է Տիգրան Աբրահամյանը

«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այդ ճանապարհին ոչ միայն պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական եկեղեցու, այլ նաև համայնքի ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն և ընտրական պրոցեսներում որևէ ձևով նրանց համար խոչընդոտ կարող են հանդիսանալ»,–նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:

Վճռի կայացման պահին Համբարձումյանը Ռուսաստանում էր։ Այսօր նա վերադառնում է Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս