Լիտվայի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում որոշում է ընդունել մինչև նոյեմբերի վերջը փակել Բելառուսի հետ սահմանը։
Հաղորդվում է, որ նախարարների կաբինետի որոշմամբ Շալչինինկայ-Բենյակոնի սահմանային անցակետն ամբողջությամբ փակ է։
«Անցումը Մյադինինկայ-Կամեննիյ Լոգ սահմանային անցակետով սահմանափակված է։ Այս անցակետով անցնելու արգելքը չի տարածվում դիվանագետների, դիվանագիտական փոստի և այն անձանց վրա, որոնք տեղաշարժվում են տարանցման պարզեցված փաստաթղթով, ինչպես նաև Լիտվա վերադարձող Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա։ Այն նաև չի վերաբերում Եվրոպական միության, Եվրոպական տնտեսական գոտու և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, Լիտվա մուտք գործող օտարերկրացիներին, որոնք երկիր են վերադառնում Լիտվայում գործող թույլտվության առկայությամբ, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հումանիտար այցագրեր ունեն», – նշվել է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ որոշումը կգործի մինչև նոյեմբերի 30-ը, որից հետո Լիտվայի կառավարությունը որոշում կընդունի կարանտինը երկարաձգելու մասին։
Լիտվա-բելառուսական սահմանը փակվել է լույս հոկտեմբերի 27-ի գիշերն օդային տարածքում տեղի ունեցած հերթական միջադեպի պատճառով։ Հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Լիտվայի կառավարությունը որոշում կընդունի այս որոշման ժամկետների մասին։

























































































