Գալուստ Սահակյանը Երկրի մոլորակի քաղաքացի է․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցումից հետո հնարավոր է՝ շատերը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դրա հետ կապված՝ ինքը դրական բաներ է տեսնում, եւ ընդհանրապես՝ բոլորս էլ Երկրի մոլորակի քաղաքացիներ ենք»։

«ՉԻ»-Գալուստ Սահակյանն, իհարկե, հոգով պոետ է եւ փիլիսոփա, Երկրի մոլորակի քաղաքացի լինելն էլ հպարտ ու գեղեցիկ է հնչում։ Ափսոս միայն, որ որեւէ երկրի քաղաքացի լինելը շատ հողեղեն հասկացություն է եւ միանգամայն կոնկրետ աշխարհիկ պարտավորություններ է ենթադրում։

Օրինակ՝ հեչ սիրուն բան չի ստացվի, եթե մեկը ՀՀ տարածքում բիզնեսով զբաղվի, բայց հայտարարի, թե հարկային պարտավորություններ ունի ոչ թե Հայաստանի, այլ Երկրի մոլորակի  հանդեպ, կամ զինկոմիսարիատից ծանուցագիր ստանա ու ասի, որ գերադասում է ծառայել Երկրի մոլորակի զինված ուժերում եւ այլն։

Իսկ ինքը՝ Գալուստ Սահակյանն, իհարկե, Երկրի մոլորակի քաղաքացի է։ Այդօրինակ մտքի տիտանների համար մի պետության սահմանները չափազանց նեղ են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս