ԲՀԿ-ական պատգամավորի որոշման պատճառն անձնական խնդիրներն են․ «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները։ Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նման որոշման պատճառը անձնական խնդիրներն են, որոնց հետեւանքով ինքը երկրից հաճախ է բացակայում, բայց այս պահի դրությամբ. «Ես արդեն հետ եմ վերցրել խմբակցությունից դուրս գալու եւ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները»,- ասաց պատգամավորը։

Ձեր դիմում գրելուց անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ հավակնում եք Կոտայքի մարզպետի պաշտոնին։

Առաջին անգամ եմ լսում, ամեն ինչ լսել էի, բայց դա՝ ոչ։ Իհարկե, նման բան չկա՝ ինչի՞ մասին է խոսքը։ Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, կարծում եմ դրանով ամեն ինչ պարզ է։

Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Կոտայքի մարզպետ պարոն Շահգալդյանի հետ։

Մարզպետին շատ հարգում եմ, ինքը մեծ ընկեր է ու շատ լավ մարդ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս