2006 թ. հունվարի 1–ից ՀՀ քաղաքացիները կներառվեն պարտադիր առողջության ապահովագրական համակարգում։ ԱԺ–ն 64 կողմ , 2 դեմ, 5 ձեռնպահ ձայներով այսօր 2–րդ ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությանը վերաբերող օրենքը։
Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։






























