Armlur.am-ը «ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ» հաղորդման շրջանակում շարունակում է պատմել ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։
Այս անգամ անդրադարձել ենք Վալերի Թումասյանին, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 23:00-ի սահմաններում, վիճաբանել է իր հարազատ մարդկանցից մեկի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքներով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին և գլխի տարբեր մասերին` առաջացնելով վերջինիս մեխանիկական շնչահեղձություն, ինչի հետեւանքով նա մահացել է:
Այս արարքի համար Վալերի Ալավերդիի Թումասյանը մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 11 (տասնմեկ) տարի ժամկետով։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























