Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է բարձրաստիճան զինվորական, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը, հայտնում է Euronews-ը։
Նախաքննության տվյալով՝ գործի է դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները, պաշտոնյաները չեն բացառում ուկրաինական հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը։ Հարուցվել է քրեական գործ։

























































































