Գողություն` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Արտամեդ գյուղի բնակիչ 48-ամյա Սվետլանա Սարդարյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում գողություն է իրականացրել:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Սարդարյանը գաղտնի հափշտակել է եկեղեցու նստարանի վրա դրված պայուսակից 100.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար և 777.400 ՀՀ դրամի տարբեր ոսկյա զարդեր` պատճառելով ընդհանուր խոշոր չափի` 950.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերոնշյալ պայուսակը պատկանել է Նատալյա Խանամիրյանին:

Քրեական գործն այս պահին գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասի 2 կետով: Խափանման միջոց է նշանակվել կալանավորումը:

Տաթև Հարությունյան




Լրահոս