Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 929 քաղաքացի դիմել է ԱԺ նախագահին՝ հանրայնացնել 44-օրյա քննիչ հանձնաժողովի եզրակացությունը․ սպասում են պատասխանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 6-ին ձերբակալել էին անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին՝ Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիային քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր: Ավելի ուշ նա ազատ արձակվեց:

ArmLur.am-ի հետ զրույցում Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը իրեն չի կարող կաշկանդել իր հարազատների ճակատագրի հարցը բարձրացնելուց :Ավելին, մեզ հետ զրույցում նա հայտնեց , որ դեկտեմբերի 25-ին 929 քաղաքացիներ , որոնց մեջ են ինչպես պատերազմում անհայտ կորած զինծառայողների, այնպես էլ զոհված զինծառայողների հարազատներ Աժ նախագահին դիմում են ն երկայացրել հանրայնացնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սպասում ենք ԱԺ նախագահի պատասխանին:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս