Armenian text to speach

ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից»,-ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս