Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը Իսլամական Հանրապետության համար գոհացուցիչ արդյունքներ կտա։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ գալիք տարին կլինի խաղաղության և հանգստության տարի, երբ երկխոսությունը կգերակայի պատերազմին։ Մենք նախապատվությունը տալիս ենք դիվանագիտությանը, և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը հնարավոր է, սակայն միայն այն դեպքում, եթե այն լինի արդար և հավասարակշռված»,-գրել է Արաղչին X սոցիալական ցանցում՝ շնորհավորելով Իրանին Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի կապակցությամբ։





























