Պատմության մեջ նոր դարաշրջան կարելի է հաշվել 2014 թվականից, երբ «ամեն ինչ փոխվեց»։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը NEWS TASS-ին տված հարցազրույցում։
NEWS TASS-ի թղթակցի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կբնութագրեր մերօրյա դարաշրջանը՝ հաշվելով, օրինակ, 2020 թվականից․ «Ես կասեի, որ մենք հավանաբար պետք է չափենք 2014 թվականից հետո։ 2014 թվականից ի վեր ամեն ինչ փոխվեց»,- ասել է Պեսկովը։ Ապա նա հիշեցրել է Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները, 2014 թվականին Ուկրաինայումմ տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ։
«Եվ այդ ժամանակ անխախտելի վճիռ կայացվեց։ Սկսվեց նոր իրականություն, որը մեզանից պահանջում էր վճռական գործողություններ։ Եվ մեր նախագահը կայացրեց համապատասխան որոշում, որը մեզանից պահանջում էր, կասեի, փոխել մեր հայեցակարգային մոտեցումները նրանց նկատմամբ, որոնց նախկինում մենք համարում էինք մեր գործընկերներ։ Այս որոշումը մեզանից պահանջում էր ավելի վճռական լինել մեր շահերի պաշտպանության հարցում, և որը հետագայում անխուսափելի և անհրաժեշտ դարձրեց հատուկ ռազմական գործողության մեկնարկը», – բացատրեց Կրեմլի խոսնակը։
Մեկ բառով դարաշրջանը նկարագրել առայժմ դժվարանում է Պեսկովը։ Նա առաջարկում է սպասել, մինչեւ կանցնեն շատ քիչ տարիներ։
Նախագահի խոսնակին նաեւ դուր եկավ NEWM-ի թղթակցի առաջարկած բնութագրումը՝ այն անվանել «Հերոսների ժամանակ»։
«Պատմական հետադարձ հայացքով 10-ամյա ժամանակահատվածը բնութագրելու համար մենք պետք է մի փոքր հետ գնանք, այդ ժամանակ, կարծում եմ, պատկերն ավելի պարզ կդառնա։ Անհերքելի է, որ հիմա հերոսների ժամանակ է։ Բայց ես դեռ նախընտրում եմ մի փոքր ավելի երկար ապրել, ապա հետ նայել։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ասել, որ հարմարվել ենք նոր պայմաններին, որ գտել ենք մեր տեղը, և որ մեր տեղը համապատասխանում է մեր երկրի ներուժին», – եզրափակեց Պեսկովը։
Նանիկ Աղասյան

























































































