Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր չինացի գործընկեր Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Մինաբում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի։
«Արաղչին, մատնանշելով վերջերս Մինաբի տարրական դպրոցի 171 աղջիկների սպանությունները, ինչպես նաև իրանական հիվանդանոցների վրա հարձակումները, հայտարարեց միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ դատապարտելու Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիան Իրանի դեմ», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։























