Հրանուշ Հակոբյանն ասում է չէ՞` արեք տուն. Աբրահամյանը` սփյուռքահային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, երբ լրագրողները զրուցում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նրան մոտեցավ մի սփյուռքահայ և զրույցի բռնվեց նորանշանակ վարչապետի հետ:

Հովիկ Աբրահամյանը սփյուռքահային կոչ արեց այստեղ բիզնեսներ հիմնել և խոստացավ ամեն ինչում օգնել այն սփյուռքահայերին, ովքեր կցանկանան այստեղ բիզնես հիմնել:

«Ով բիզնես դնի Հայաստանում, ես որպես նորանշանակ վարչապետ միշտ իր կողքին կանգնած եմ: Ամեն ինչով սատարելու եմ: Եթե գործեք օրենքի սահմաններում ու ինչ-որ մեկը փորձի խանգարել, ես պատասխան եմ տալու որպես վարչապետ: Եկեք, եկեք Հայաստան: Հրանուշ Հոկբյանն ասում է չէ՞, արեք տուն», – նշեց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե դրա համար իրեն վերանշանակեցին, նա նշեց.

«Ոչ միայն դրա համար: Բոլոր նշանակվողներն էլ պրոֆեսիոնալ մարդիկ են: Լավ չաշխատեն` մեկ ամսից կհանենք», – նշեց նա:




Լրահոս