Armenian text to speach

Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմի դադարեցման պայմանները։

«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները», – նշել է նա:

Իրանի նախագահը գրառումը տարածել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ առանձին հեռախոսազրույցներից հետո։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

 




Լրահոս