Armenian text to speach

Իրանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, սակայն մերժում է ուժի լեզուն. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը պատրաստ է երկխոսության Վաշինգտոնի հետ, սակայն չի ընդունում ուժի լեզուն, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրանք, ովքեր ցանկանում են ավազակությամբ զբաղվել Իրանի դեմ, պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն չենք ընդունում ուժի լեզուն», -հայտարարել է Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։

Սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ Ըստ ավանդույթի՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա բարձր մակարդակի շաբաթ։




Լրահոս