Արաբկիր ԲԿ-ից հայտնում են՝ վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան փոքրիկը մահացել է: Օրերս հայտնի դարձավ, որ փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։
Իրավապահները տեղեկացրել էին, որ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Դատարանը երկու ամսով կալանավորել է Երևանում մեկ տարեկան երկու ամսական երեխային ծեծելու և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մորը:





























