Armenian text to speach

Պարսից ծոցի պատերազմը կարող է տևել ևս երկու-երեք շաբաթ․ Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պարսից ծոցի տարածաշրջանում պատերազմը, ըստ ներկայիս գնահատականների, կարող է տևել ևս երկու-երեք շաբաթ, և ԱՄՆ դիրքորոշումը դրա ավարտի բանալին է։ Այս մասին թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ մեկնաբանելով Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջագայության արդյունքները։

«Կան գնահատականներ, որ Պարսից ծոցի երկրներում պատերազմը կտևի ևս երկու-երեք շաբաթ։ Իհարկե, այստեղ վճռորոշ գործոնը կլինի ԱՄՆ դիրքորոշումը։

Իսրայելը կփորձի ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և կանխել հրադադարի համաձայնագիրը կամ արագ խաղաղությունը։ Աճում են ենթադրությունները, որ ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական դիրքորոշումները տարբերվում են, և դա կարող է հանգեցնել պատերազմի երկարաձգմանը», – Ֆիդանի խոսքերն է մեջբերել TRT-ն։

Նա նաև հավելել է, որ «քանի դեռ պատերազմը շարունակվում է, բանակցությունների հնարավորությունը քիչ հավանական է թվում»։




Լրահոս