Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարի և Սիրիայի իր գործընկերների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային իրադրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Օգոստոսի 18-ին նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի, ինչպես նաև Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Կատարցի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում քննարկվել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը»,- հայտնել է աղբյուրը։



























