ԱԺ նիստն արդեն մեկնարկել է: Դահլիճը, ինչպես սովորաբար լինում է օրվա առաջին կեսին, բավական լիքն է:
Մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և հայտարարեց, որ ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմադիր դաշտում է գործելու: Բիշարյանի հայտարարությունից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին: