20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ–ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ռուբեն Հակոբյանի առաջարկին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ՀՀԿ–ի այս դիրքորոշումն ապակառուցողական է, քանի ոչ հանձնաժողովի ստեղծման համար կառավարությանը բավական երկար ժամանակ է տրամադրվում:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում Հակոբյանն առաջարկել էր ստեղծել 2012-2013-ի ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ–ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկ այսօր ԱԺ նիստում Հակոբյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են հանձնաժողովը ստեղծել սեպտեմբերին:
Առաջարկը չընդունվեց 62 դեմ և 51 կողմ ձայների հարաբերակցությամբ:
Սոնա Դավթյան