Դենիս Լեբեդևը՝ Ռուսաստանից և Գիլյերմո Ջոնսը՝ Պանամայից, պետք է կրկնեին իրենց մարտը` WBA վարկածով 90.7 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար. հայտնում է sport-express-ը:
Նոր մարտի անցկացման որոշումը կայացվեց անցյալ տարվա ամռանն այն բանից հետո, երբ 2013թ. մայիսի 17-ին հաղթած մենամարտից հետո Ջոնսի արյան մեջ հայտնաբերվեցին արգելված հավելումներ: Սակայն, այսպես ասած, ռևանշ-հանդիպումը չկայացավ. Ջոնսը կրկին հայտնվեց դոպինգային սկանդալի կենտրոնում: