ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» դեռ քննարկում է ԱԺ նախագահի թեկնածուի քվեարկությանն իր մասնակցության հարցը:
Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ քննարկվում էր հաշվիչ հանձնաժողովի հարցը, որին, ինչպես տեղեկացրեց Հակոբյանը, հինգ ուժերը չեն լինելու հանձնաժողովի կազմում:
«Այսօր ես զգում եմ իրավական կազուս»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Հնարավոր է՝ հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ը միայնակ մնա, Հակոբյանը դժվարացավ պատասխանել:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, ի պատասխան լրագրողների հարցին՝ հնարավոր է, որ ՀՀԿ-ը միայնակ մնա հանձնաժողովում, ասաց, որ իրենք դա կքննարկեն ու կգտնեն ելքեր, որոնք չեն հակասի օրենքին ու Սահմանադրությանը:
Սոնա Դավթյան