ՀՀԿ-ն «դաղալություն» է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է: Գրանցվել է 88 պատգամավոր: Քվորումն ապահովված է: Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են 13 հոգուց բաղկացած  հաշվիչ հանձնաժողովում 7 տեղ տալ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին 2 տեղ, մնացած կուսակցություններին՝ մեկական տեղ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ առաջարկ է  ներկայացվում, հնչում է նաև հիմնավորում.«Ինչո՞ւ օրինակ չեք ասում, որ տրվում է ՀՀԿ-ին օրինակ 17 տեղ կամ ասեք 22, դա բարեհունչ թիվ է»:

«Հանձնաժողովում ներկայացված տեղերը համապատասխանում են ներկայացված ուժերի ներգրավվածությանը ԱԺ-ում»,- պատասխանեց Սուքիասյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց, թե ինչպե՞ս  է լինում, որ ՀՀԿ-ի տեղը հանձնաժողովի կազմում անընդհատ աճում է, իրենցը՝ անընդհատ նվազում է:

«Մենք առաջնորդվում ենք 25 հոդվածով և ԱԺ աշխատանքները բնականոն ապահովելու գործընթացով»,- պատասխանեց Սուքիասյանը:

ՀՅԴ խմբակցության  ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ ցանկացած  հանձնաժողով  ձևավորվում է նստաշրջանի սկզբում, իսկ հիմա` նստաշրջանի կեսից նոր հանձնաժողով են ձևավորվում:

«Ավելի ազնիվ  չի լինի, որ գրեք` ՀՀԿ-ն պետք  է ունենա մեծամասնություն: Սա  մեր առաջարկն է  ՀՀԿ-ին»,- ասաց Ռուստամյանը:

Հիմնական զեկուցող Սուքիաս Ավետիսյանն  էլ ասաց, որ նոր հանձնաժողով չի ստեղծվում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ նախորդ անգամ, երբ ՀՀԿ-ն դաղալություն արեց, գոնե դա արվեց նստաշրջանի  սկզբում, իսկ հիմա դա արվում է նստաշրջանի կեսից, որն օրենքի խախտում է:




Լրահոս