ArmԼur.am-ի ձեռքում է հայտնվել Երևանում թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում ապրիլի 8-ին վիճաբանության տեսանյութը, թե ինչպես են երիտասարդ տղաներ հարձակվում վարորդի վրա։
«Երևանի ավոտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ArmLur.am-ին հայտնեց, որ միջադեպը սկսվել է ավտոբուսի ներսում՝ երկու ուղևորների միջև առաջացած վեճից։ Նրանք վիճել են ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ։
«Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»։
Ըստ Ասատրյանի՝ որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Նշենք, որ միջադեպի մասին հայտնել էր նաև factor.am-ը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























