ՌԱԴԻՈԱԿՏԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Աշոտ Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, որ 2011 թվականին Հայաստանում գրանցվել են ներմուծված ճապոնական մեքենաների բարձր ռադիոակտիվության մի շարք դեպքեր: ՊԵԿ-ից, սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վերջին 1 տարվա ընթացքում Ճապոնիայից ներկրված 1 ավտոմեքենա է ունեցել ճառագայթային ֆոնի խախտում: Այն ուղարկվել է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ, եւ համապատասխան վնասազերծում անցնելուց հետո շահագործվել է: Ըստ ՊԵԿ-ի` մաքսային սահմանը հատող բեռները, տրանսպորտային միջոցները եւ ֆիզիկական անձինք ենթարկվում են ճառագայթային հսկողության. այն իրականացվում է ավտոմատ կերպով ռադիացիոն հսկողություն իրականացնող հատուկ սարքավորումների միջոցով: Եւ թույլատրելի նորմայից շեղումների հաստատման դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացվում է միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ԱԱԾ եւ ԱԻ նախարարություն:




Լրահոս