Այսօր թենիսիստ Անդրե Աղասիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 29-ին, ամերիկյան, նախկինում վարկանիշով աշխարհի համար մեկ  պրոֆեսիոնալ թենիսիստ Անդրե Քըրք Աղասիի  ծննդյան օրն է:

Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականին` Լաս Վեգասում` Նևադայում` դառնալով Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան: Էմանուել Աղասին իրանական, այնուհետև ամերիկյան բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում`  հայկական ընտանիքում: 

Հինգ տարեկանում, Աղասին արդեն պարապում էր Ջիմի Քոննորսի և Ռոսկո Թանների հետ։ Ավելի ուշ, Անդրեյի հայրը, Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ, աշխատելով Քըրքորյանի կազինոներից մեկում։ Այդ ընթացքում, Անդրե Աղասին իր միջանունը Քըրք դարձրեց։

Տասնչորս տարեկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա, որ սովորի Նիկ Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում։ Անդրե Աղասին դարձավ պրոֆեսիոնալ տասնվեց տարեկանում։

Աղասին 8 անգամ դարձել է Մեծ Սաղավարտի հաղթող`

1992 Ուիմբլդոն

1994 ԱՄՆ-ի բաց առաջնություն

1995 Ավստրալիայի բաց առաջնություն

1999 Ռոլան Գարոս

1999 ԱՄՆ-ի բաց առաջնություն

2000 Ավստրալիայի բաց առաջնություն

2001 Ավստրալիայի բաց առաջնություն

2003 Ավստրալիայի բաց առաջնություն 




Լրահոս