«Մամա-Միա» սրճարանի մոտ կրակոցներ է արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

33-ամյա Գագիկ Պետրոսյանը 2013թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Մամա-Միա» սրճարանի մոտ օդամղիչ ատրճանակից մարդկանց և մեքենաների ուղղությամբ կրակոցներ է արձակել:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և կրակոցներին զուգահեռ անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել:

Հայտնի է նաև, որ Նոր-Նորքի առաջին զանգվածի բնակիչ Գագիկ Պետրոսյանը կրակել Է Կորյուն Թադևոսյանին պատկանող «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի, 21ՕՏ021 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:

Քրեական գործն այս պահին գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Ըստ մեղադրական եզրակացության` Պետրոսյանը` իր անվամբ հաշվառված՝ որպես զենք օգտագործվող «Բերետտ» տեսակի թիվ 12մ 37552 օդամղիչ ատրճանակից կատարել Է անկանոն կրակոցներ մարդկանց և ավտոմեքենաների ուղղությամբ, ապա կրակել Է Կորյուն Թադևոսյանին պատկանող «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի, 21ՕՏ021 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա` պատճառելով 90.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Պետրոսյանն իր այդ գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և «Մամա-Միա» սրճարանի բնականոն աշխատանքը։

Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 մասի չափանիշներով: Այսինքն`Պետրոսյանը կատարել է խուլիգանություն, ինչը զուգորդվել է զենքի գործադրմամբ, և նախատեսում է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով:

Տաթև Հարությունյան 




Լրահոս