«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականում կադրային լուրջ ճգնաժամը շարունակվում է, հիմա էլ չեն կարողանում ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրել։ Թեեւ պտտվում էր Սամվել Նիկոյանի անունը, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ նա Գրիգորիչ չի կարող աշխատել՝ րոպեների ընթացքում բերման ենթարկել պատգամավորներին։ Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, կշարունակի պպաշտոնավարել որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ համատեղելով ԱԺ նախագահի պաշտոնը։ Իսկ խմբակցության քարտուղարությունն էլ կվերապահեն ԱԺ եկած եւ նախկինում այստեղ «հարց լուծող» Գագիկ Մելիքյանին։ Երեկ Մելիքյանը թեպետ հերքեց այդ լուրը՝ ասելով, որ որեւէ առաջարկ չի եղել, բայց ողջ օրը համակարգում էր խմբակցության եւ հատկապես հաշվիչ հանձնաժողովում առաջացած խնդիրները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: