ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Այցը ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փոխգործակցության և երկխոսության կարևորությունը տարածաշրջանային և համաշխարհային փոփոխվող դինամիկայի պայմաններում։ Այն բացում է հնարավորություններ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված ընդլայնված համագործակցության համար», – ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հայտնել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։





























