ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները և դրանց քաղաքական հետևանքները։
Թուրքիան գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյա էր ուղարկել Հայաստան։ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցեց Երևանում անցկացվող EPC-ի ութերորդ գագաթնաժողովին։
ԵՄ պաշտոնյաններից մեկը համժողովի ընթացքում նշել է, որ «շատ նշանակալի է, երբ Թուրքիան ներկայացված է Հայաստանում անցկացվող միջազգային հանդիպմանը»։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայից նման մակարդակի այց տեղի էր ունեցել 2008 թվականին, երբ Երևան էր ժամանել երկրի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը, «ֆուտբոլային դիվանագիտությանը» շրջանակներում։
Հատկանշական է, որ սովորաբար EPC գագաթնաժողովներին փոխնախագահների մակարդակի պաշտոնյաներ չեն մասնակցում, սակայն այս դեպքում բացառություն է արվել՝ «Հայաստան–Թուրքիա հարաբերություններում առկա յուրահատուկ իրավիճակի և պատմական պահի» պատճառով, նշում են իշխանությունները։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները երկար տարիներ լարված են եղել։ Դրանց վրա շարունակում են ազդել ինչպես պատմական խնդիրները՝ կապված Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածների ճանաչման հարցի հետ, այնպես էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիան 1993 թվականին միակողմանի փակել էր Հայաստանի հետ ցամաքային սահմանը՝ աջակցելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Այնուամենայնիվ, 2021 թվականի վերջից երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները։ Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ցամաքային սահմանը կարող է վերաբացվել հունիսի սկզբին, թեև Անկարայի կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հիշեցնեք, որ երկուշաբթի օրը Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Անիի հին կամուրջը համատեղ վերականգնելու վերաբերյալ, որը բնութագրվեց, որպես երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ուղղված քայլ։
Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի միջև հանդիպումից հետո՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական հանրության 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Անի Վարդանյան





























