Armenian text to speach

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ ու առավելության հասավ 0:2 հաշվով:

Միլանյան ակումբի կազմում աչքի ընկավ Լաուտարո Մարտինես ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարուսիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 68-րդ րոպեին: Իտալիայի այս գավաթը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի 21-րդ տիտղոսն է:




Լրահոս